Արմինֆո. Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: Այդ մասին հաղորդել Է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Կոլիվանդը: Իրանական լրատվամիջոցներն արդեն տեսանյութ են հրապարակել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից: Ուղղաթիռը հայտնաբերել են Թավալ գյուղից 30 կմ հեռավորության վրա։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կորցրել է կառավարումը էլեկտրոնիկայի խափանման և խիտ մառախուղի պատճառով, ընկել է լեռան վրա եւ բռնկվել։ Ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Կործանված ուղղաթիռում եղել են ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզայի իմամ Աչթոլլահ Մուհամմադ Ալի Ալ-Հաշեմը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մասին լուրին:
Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Մենք ցնցված ենք Իրանից եկող լուրերից։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են: Քանի դեռ շարունակվում են փրկարարական աշխատանքները, Հայաստանը, որպես մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն>:
Նշենք, որ մայիսի 19-ի օրվա երկրորդ կեսին Իրանից տեղեկություններ էին ստացվել, որ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը, որը վերադառնում էր Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգից, որտեղ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին՝ Արցախի գրավյալ տարածքներում մասնակցել էր ամբարտակի բացմանը: -