Արմինֆո.Բողոքի շարժման 5 ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից: Այդ մասին լրագրողներին հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա ասելով՝ բողոքի շարժման ակտիվիստներ' "Ազատազէն" կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը, ինչպես նաև կազմակերպության ներկայացուցիչներ Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը, որոնց մեղսագրվել էր հրազենի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում ու փոխադրում, լիովին արդարացվել են: Փաստաբանը կարծում է, որ այս ողջ միջադեպը քաղաքական շարժառիթ ունի՝ Իշխան Գևորգյանին և մյուսներին երկրում տեղի ունեցող քաղաքական և քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետ կապված գործընթացներից առավելագույնս մեկուսացնելու համար:
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 19-ին Տավուշում ՝ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը Տավուշի մարզից սկսելու մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունից հետո: