Արմինֆո. Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունը Կահիրեում մասնակցել է Արաբական արդյունաբերական կազմակերպության գործարար համաժողովին:
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ Հայաստանի և Եգիպտոսի ոլորտային ընկերությունների միջև, որոնք քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հաջորդ օրը Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հանդիպել է Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մուխթար Աբդելլաթիֆի և Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մուհամեդ Սալահ ադ-Դին Մուստաֆայի հետ: Վերջինիս հետ քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
Նշենք, որ հայկական կողմից գործարար համաժողովին մասնակցել են ռազմարդյունաբերական համալիրի շուրջ 10 ընկերություններ: