


Արմինֆո. Ադրբեջան պետական այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ մայիսի 17-ին այցելել է Արցախի օկուպացված տարածքներ:
Լուկաշենկոյի մամուլի ծառայությունում այդ այցն անվանել են այցելություն "հանրապետության վերածնվող տարածքներ":
Լուկաշենկոն մեկնել է Ֆիզուլի, այնտեղից էլ՝ արդեն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Շուշի ։
Պետությունների ղեկավարներն այցելել են քաղաքի բնակելի զանգված ՝ ծանոթանալով բնակարանային պայմաններին, հիշարժան վայրերին և Հեյդար Ալիևի գործունեության մասին թանգարանային-ցուցահանդեսային ցուցադրությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը դիտել են նաև Բելառուսի նախագահի կողմից քաղաքին նվիրաբերված տրակտորային տեխնիկան: "Օգտագործիր. Դուր կգա ՝ կավելացնենք", - ասել Է Լուկաշենկոն ։



