Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած "Հայ ազգային կոնգրես" կուսակցության ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:
Ինչպես հայտարարել է Սրբազանը լրագրողների հետ զրույցում, ինքը Զուրաբյանի և Մանուկյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը և ՀԱԿ-ի դիրքորոշումը: Նրա ասելով՝ ՀՀ առաջին նախագահի կուսակցությունը համաձայն է գործող վարչապետի հրաժարականի պահանջին։
Հարցին, թե արդյոք իշխանական "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն արձագանքել է հանդիպելու իր ցանկությանը, նա բացասական պատասխան է տվել:
Արքեպիսկոպոսը ևս մեկ անգամ նշել է, որ իշխանության հեռացմանն այլընտրանք չկա։ "Այսօր Կիրանցն է, Վաղը կլինի Սյունիքը և այլն: Դա մարդկային կյանքերի և ճակատագրերի հարց է", - ասել է նա: