Հինգշաբթի, 16 Մայիսի 2024 14:35
Նաիրա Բադալյան

Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին

Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Կառավարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

 

«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի Հանրապետության Կիրանց, Ադրբեջանի Հանրապետության Խեյրեմլի, Հայաստանի Հանրապետության Բերքաբեր, Ադրբեջանի Հանրապետության Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:

 

Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Ինչո՞ւ եմ համարում մեծ հաջողություն՝ երկու պատճառով: Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար: Երկրորդը՝ մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես՝ ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

 

Եվ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և բոլոր անդամներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր այս ողջ գործընթացում, ըստ էության, ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեզ՝ բոլոր ներկաներիդ, որովհետև պարբերաբար ես տեղեկատվություն եմ տվել, թե ինչ է կատարվում սահմանազատման գործընթացի շուրջ:

 

Մեկ-երկու դետալի վերաբերյալ ուզում եմ լրացուցիչ մեկնաբանություն անել: Համոզված եմ՝ երեկ տեսել եք Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխաններն «Արմենպրես»-ի հարցերին և նկատել եք, որ արձանագրված է, իհարկե, նաև հանձնաժողովների համատեղ հայտարարության մեջ է արձանագրված, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին:

 

Դուք գիտեք, որ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա- Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթացը: Այսինքն՝ մենք ասում ենք, որ սահմանազատման ընթացքում մենք ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն: Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա-Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց, արձանագրվեց, ընդ որում՝ որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք: Հիմա նաև մենք քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են:

 

Եվ պարզաբանելով «հերթապահության գործընթաց» արտահայտությունը, ուզում եմ նկարագրել պրոցեսը՝ խորհրդային հանրապետությունների միջև, ըստ էության, եթե չասենք անընդհատ, պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների և գործընթացների գործելակարգերի համաձայն, իհարկե, Խորհրդային Միության օրենսդրության շրջանակներում: Իսկ այդ, արդեն իսկ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմինը, որը պարբերաբար, ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները, ընդ որում՝ ամբողջական կամ հատվածական, այսինքն՝ ինչ տեղեկություն այդ ընթացքում կա, որ իրավական ուժ ունի, հավաքվել են, դրանք վերստուգվել են: Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ ոչ միայն տեղեկությունները հավաքվել են, այլև լիազոր մարմինը ետ է գնացել՝ պարզելու, թե իր ստացած տեղեկությունը, իսկապես, ինչքանով է իրավական հիմնավորված: Եվ, ահա, այս բոլոր տեղեկությունների հիման վրա հաստատել է խորհրդային հանրապետությունների միջև սահմանային գծի քարտեզագրական հիմքը:

 

Եվ ահա, մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են Խորհրդային Միության օրոք: Այսինքն՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում մեր սահմանազատվող հատվածներում հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ պարզապես գոյություն չունի:

 

Եվ այս սկզբունքը, որ պետք է սահմանների վերարտադրություն տեղի ունենա, մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ավելի պարզ լեզվով ասած՝ մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է: Ես ուզում եմ այս նրբությունը մենք բոլորս արձանագրենք՝ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է: Եվ սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով՝ մենք պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա ի՞նչ կնշանակեր, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր: Այս մեր գործընթացով, ես, իհարկե, չեմ ուզում մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց չեմ էլ ուզում՝ թերագնահատենք, այս սկզբունքի ամրագրմամբ, երբ մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք: Եվ նաև այս առումով ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն:

 

Հիմա սահմանազատման կոնկրետ արդյունքների վերաբերյալ: Տեսեք՝ մենք ասում ենք, որ օրինակ՝ Բերքաբեր գյուղի հատվածում խնդիր չկար, արդյունքում էլ խնդիր չկա: Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա, մասնավորապես, գիտեք, որ այնտեղ շատ զգայուն հարցեր կային՝ կապված Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, Ոսկեպարի և նաև Ոսկեպար-Բաղանիս, ինչպես ժողովուրդն ասում է, հին ճանապարհի հետ: Նրանք, ովքեր այդ ճանապարհով երթևեկել են, երբ Ոսկեպար գյուղը կամ հակառակ կողմից Բաղանիս գյուղն անցնում էինք, կար ցուցանակ՝ «Դիտարկվող տեղամաս»: Եվ հիմա՝ սահմանազատման արդյունքում, այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության արդեն իսկ դե յուրե հաստատված, վերահաստատված ինքնիշխան տարածքում է, այլև ըստ էության, նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս անվտանգ է:

 

Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև ոչ միայն բուն եկեղեցու առումով, այլ նաև սահմանային գծի եկեղեցուց հեռավորության առումով, որովհետև եթե չեմ սխալվում, համենայնդեպս ինձ ասել են, որ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում: Հիմա ինչո՞ւ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիս հատվածում և խնդիր չկա Բերքաբերի հատվածում, որովհետև մենք որդեգրել են այդ սկզբունքը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է:

 

Եվ ինչո՞ւ մենք որոշակի խնդիրներ կարող ենք ունենալ և ունենք Կիրանցի հատվածում, նորից նույն պատճառով, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Եվ այս սկզբունքն, ընդ որում, շատ կարևոր է: Այս քարտեզագրական, քաղաքական և իրավական հիմքերի արձանագրումը շատ կարևոր է, որ ինքն, ըստ էության, գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և հատվածների համար: Ընդ որում՝ ուզում եմ ասել, որ սա կարևորագույն շարժառիթներից մեկն է մեզ համար, որ մենք համաձայնվել ենք այս սկզբունքը որդեգրելիս, որովհետև մենք հաշվի ենք առել, որ հիմա ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև ստեղծում ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա ամբողջ գործընթացի համար: Եվ սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի:

Իհարկե, նորից եմ ասում, այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, դա էլ մեր օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան նույնպես կարող է քննարկվել: Բայց այս փուլի ամենակարևոր արձանագրումն այն է, որ ձևավորվել և հաստատվել է սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով և ամբողջ երկայնքով մենք գնալու ենք գոյություն ունեցած, Խորհրդային միության փլուզման պահին իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով:

 

Այն հատվածներում, որտեղ խնդիր ունենք, որոշակի խնդիրներ կարող են ծագել, կառավարությունը բոլոր այդ խնդիրները հետևողականորեն կլուծի: Արդեն ասել ենք, որ այդ խնդիրները մեր խնդիրներն են, դրանք Կիրանցի ժողովրդի կամ մի քանի ընտանիքների խնդիրներ չեն, դրանք մեր խնդիրներն են և մեր կառավարության խնդիրն է, իմ խնդիրն է, և մենք այդ խնդիրները հետևողականորեն կլուծենք:

 

Եվ ուզում եմ ուղղակի կիսել իմ համոզմունքը, ես ուղղակի համոզված եմ, որ մենք կայացրել ենք մի որոշում, որն անկյունաքարային է դեռևս 2019թ. մեր հայտարարած ռազմավարական նպատակն իրագործելու ճանապարհին, իսկ այդ ռազմավարական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն էր: Այսօր այդ պայմաններից կարևոր մեկն ապահովված է, իհարկե այն մասով, ինչ մասով հայտարարված է, բայց կարևոր է նաև, որ հետագայի համար բացվել է որոշակի հորիզոն, որը մեզ համար մաքսիմալ կանխատեսելի կարող է լինել: Այսքանն էի ուզում ասել, պարոն Գրիգորյան ունե՞ք որևէ բան ավելացնելու»:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրել է, որ երեկ հանդիպման ընթացքում նաև շարունակվել են քննարկումները կանոնակարգի հետ կապված, կարծես համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ և նախագծի վրա աշխատանքներն ինտեսիվ շարունակվելու են: «Նաև ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք», - նշել է փախվարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել, հավելելով, առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է արդեն կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվեն: «Չչնայած պետք է ասեմ, օրինակ՝ արդեն մի շաբաթից ավելի կամ նույնիսկ 10 օր Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն, այսինքն՝ այն պահից, երբ սահմանային ձեզ հայտնի սյուները տեղադրվեցին, այսինքն՝ այդ հատվածում սյուների տեղադրման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո սահմանապահ զորքերը տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն: Մյուս հատվածներում նույնպես այդ նույն գործընթացը տեղի կունենա», - հայտարարել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակման հնարավորություններըՀայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակման հնարավորությունները
Երևանում քննարկվել են ՀԱԵ և ՌՈւԵ համագործակցության հարցերԵրևանում քննարկվել են ՀԱԵ և ՌՈւԵ համագործակցության հարցեր
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է թենիսիստների պատրաստման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է թենիսիստների պատրաստման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքինՌուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին
Երևանում է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունըԵրևանում է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը
ՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբ
Հայաստանի  պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի  պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի վարչապետը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
"Ուժեղ Հայաստանը" նոր մամուլի քարտուղար ունի
Հայաստանի և ԱՄՆ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրելՀայաստանի և ԱՄՆ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել
Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոփառատոնՄեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոփառատոն
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումները
Վրաստանի վարչապետը Հայաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանըՎրաստանի վարչապետը Հայաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը
Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝  անձամբ ծանոթանալու հայկական հնագույն ձեռագրերինՄագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝  անձամբ ծանոթանալու հայկական հնագույն ձեռագրերին
Երևանում քննարկվել են հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԵրևանում քննարկվել են հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ընդդիմադիր․ Թուրքական ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալԸնդդիմադիր․ Թուրքական ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալ
ԱԺԲ․ Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելուԱդրբեջանի փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունըԱԺԲ․ Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելուԱդրբեջանի փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունը
Հայաստանը վավերացրել է միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին պայմանագիրըՀայաստանը վավերացրել է միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին պայմանագիրը
«Արցախ» միություն․ Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական կորպուսի այցը բռնազավթված Արցախ ԼՂՀ հայկական ինքնության ժխտման գործիք է«Արցախ» միություն․ Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական կորպուսի այցը բռնազավթված Արցախ ԼՂՀ հայկական ինքնության ժխտման գործիք է
Երեւանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության պատվիրակությունըԵրեւանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության պատվիրակությունը
Պատգամավոր․ Ռուսական ռազմակայանը մեզ պետք չէ, բայց եթե այն պետք է Ռուսաստանին, դա քննարկման առարկա էՊատգամավոր․ Ռուսական ռազմակայանը մեզ պետք չէ, բայց եթե այն պետք է Ռուսաստանին, դա քննարկման առարկա է
Սյունիքի բնակավայրերից մեկում խմելու ջրում գերազանցվել է սնդիկի թույլատրելի մակարդակըՍյունիքի բնակավայրերից մեկում խմելու ջրում գերազանցվել է սնդիկի թույլատրելի մակարդակը
Ընդդիմադիր․ Հայաստանին պարտադրվում է սողացող կապիտուլյացիա, և այդ նպատակի հաջող իրագործման համար չեզոքացվում են առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդներըԸնդդիմադիր․ Հայաստանին պարտադրվում է սողացող կապիտուլյացիա, և այդ նպատակի հաջող իրագործման համար չեզոքացվում են առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդները
Ընդդիմադիր գործիչ․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը պայմանավորված է երկրի առջև ծառացած մարտահրավերներովԸնդդիմադիր գործիչ․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը պայմանավորված է երկրի առջև ծառացած մարտահրավերներով
Արամ Ա․ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» հետևում, թե ինչպես են հայկական եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները վերածվում ալբանական կառույցներիԱրամ Ա․ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» հետևում, թե ինչպես են հայկական եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները վերածվում ալբանական կառույցների
Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել համայնքների խոշորացման գործընթացըՀայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել համայնքների խոշորացման գործընթացը
Վարդգես Սուրենյանցի «Մերժվածը» գլուխգործոցը 130 տարի անց վերադառնում է ՀայաստանՎարդգես Սուրենյանցի «Մերժվածը» գլուխգործոցը 130 տարի անց վերադառնում է Հայաստան
Սիսիանի այգում գտնվող 10-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքի սեփականությանըՍիսիանի այգում գտնվող 10-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքի սեփականությանը
Դատախազության միջամտության արդյունքում Վանաձորի Գրանտ Մաթևոսյանի այգում գտնվող 13-րդ հողակտորը վերադարձվել է համայնքի սեփականությանըԴատախազության միջամտության արդյունքում Վանաձորի Գրանտ Մաթևոսյանի այգում գտնվող 13-րդ հողակտորը վերադարձվել է համայնքի սեփականությանը
Քոչարյանի գործով փաստաբանը. Հայաստանում սպառվել են երկրում ամենաթողությունը կանխելու բոլոր միջոցներըՔոչարյանի գործով փաստաբանը. Հայաստանում սպառվել են երկրում ամենաթողությունը կանխելու բոլոր միջոցները
Հայաստանում կառավարության անդամների երդման տեքստը կթարմացվիՀայաստանում կառավարության անդամների երդման տեքստը կթարմացվի
Արցախում էթնիկ զտումից հետո այս տարածաշրջանում նկատվում են մշակութային ցեղասպանության դրսևորումներԱրցախում էթնիկ զտումից հետո այս տարածաշրջանում նկատվում են մշակութային ցեղասպանության դրսևորումներ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Հայ քաղաքագետը բացահայտել է Հաջիևի ստերը և օկուպացված Արցախում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին մոլորեցնելու փորձերըՀայ քաղաքագետը բացահայտել է Հաջիևի ստերը և օկուպացված Արցախում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին մոլորեցնելու փորձերը
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորը խորհրդարանում անսովոր ակցիա է անցկացրել«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորը խորհրդարանում անսովոր ակցիա է անցկացրել
Գեներալ Լևոն Մնացականյանն իր 61-ամյակը նշում է Բաքվի գերության մեջԳեներալ Լևոն Մնացականյանն իր 61-ամյակը նշում է Բաքվի գերության մեջ
Ընդդիմադիր գործիչ․ հայկական կողմը պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և պատմական ժառանգության պահպանման հարցըԸնդդիմադիր գործիչ․ հայկական կողմը պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և պատմական ժառանգության պահպանման հարցը
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե․ դիվանագիտական այցերը չպետք է դառնան էթնիկ զտումների նորմալացման գործիքԱրցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե․ դիվանագիտական այցերը չպետք է դառնան էթնիկ զտումների նորմալացման գործիք
ԱԺ նախագահը ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է «հիմար» կատակ հնչեցնելու մեջԱԺ նախագահը ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է «հիմար» կատակ հնչեցնելու մեջ
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Փաշինյանը Հայաստանի հրեական համայնքին շնորհավորել է Ռոշ հա-Շանայի կապակցությամբՓաշինյանը Հայաստանի հրեական համայնքին շնորհավորել է Ռոշ հա-Շանայի կապակցությամբ
«Tour of Armenia»-ում առաջին տեղը զբաղեցրեց իտալացի հեծանվորդ Սիմոնե Ռաչանին«Tour of Armenia»-ում առաջին տեղը զբաղեցրեց իտալացի հեծանվորդ Սիմոնե Ռաչանին
Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայից անցել է 4 տարիԱդրբեջանի՝ Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայից անցել է 4 տարի
Հայաստանում պահպանվում է հրդեհավտանգության բարձր մակարդակըՀայաստանում պահպանվում է հրդեհավտանգության բարձր մակարդակը
Ամերիկացի լրագրողը քննադատել է օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներինԱմերիկացի լրագրողը քննադատել է օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին
Արցախի նախկին պետական պաշտոնյան ՝ օտարերկրյա դիվանագետներին. Դուք չպետք է թույլ տաք ԼՂՀ-ում էթնիկ զտումը վերածել զբոսաշրջային երթուղուԱրցախի նախկին պետական պաշտոնյան ՝ օտարերկրյա դիվանագետներին. Դուք չպետք է թույլ տաք ԼՂՀ-ում էթնիկ զտումը վերածել զբոսաշրջային երթուղու
Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի օմբուդսմենին խնդրել է պատմել Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանությանն ուղղված իր քայլերի մասինԸնդդիմադիր պատգամավորը Հայաստանի օմբուդսմենին խնդրել է պատմել Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանությանն ուղղված իր քայլերի մասին
Կարծիք․ Արմեն Գրիգորյանն ու նրա նմանները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրելԿարծիք․ Արմեն Գրիգորյանն ու նրա նմանները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել
Հայաստանի իշխանությունները որոշել են խաղարկել 102-րդ ռուսական ռազմակայանի Հայաստանի իշխանությունները որոշել են խաղարկել 102-րդ ռուսական ռազմակայանի "խաղաքարտը"՝ հանրապետության համար գազի արժեքի հնարավոր թանկացման հարցում
Հայ պատմաբանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված ԱրցախՀայ պատմաբանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված Արցախ
Ծառուկյանը՝ ԱԱԾ նկուղից․ Հայաստանը գտնվում է շատ բարդ պատմական փուլումԾառուկյանը՝ ԱԱԾ նկուղից․ Հայաստանը գտնվում է շատ բարդ պատմական փուլում
Նարեկ Կարապետյան. 2026 թվի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան՝ 2021 թվինՆարեկ Կարապետյան. 2026 թվի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան՝ 2021 թվին
Հայ փորձագետ․ TRIPP-ն ու եվրաինտեգրումն անհամատեղելի ենՀայ փորձագետ․ TRIPP-ն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալը ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորում շրջանակում պատմել է COP17-ին երկրի նախապատրաստվելու մասինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալը ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորում շրջանակում պատմել է COP17-ին երկրի նախապատրաստվելու մասին
Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահինՊակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
Ամերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումներըԱմերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումները
Լիբանանի նախագահը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններըԼիբանանի նախագահը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
Հայաստանի պաաշտպանության փոխնախարարն ու Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի պաաշտպանության փոխնախարարն ու Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է երկրում կանաչ ֆինանսավորման զարգացման հեռանկարներըՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է երկրում կանաչ ֆինանսավորման զարգացման հեռանկարները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները