Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը:
Ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական լրատվամիջոցներից, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքը երկարաձգվել է ևս 5 ամսով: Ցուցակում բացակայում է Ռուբեն Վարդանյանի անունը։