Արմինֆո. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանը, ով ազատման դիմում է ներկայացրել:
«Ի պատասխան նման որոշման՝ ես ներկայացրել եմ իմ ազատման դիմումը։ Ինձ համար մեծ պատիվ է լինել բժիշկ Դանիելյանի աշակերտը, և ես չեմ հանդուրժի որևէ անարդարություն, առավել ևս, երբ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի: Շատ բան չի մնացել, դիմացեք», - ասել է նա:
Քիչ անց Թամամյանը մտել է ուղիղ եթեր և չի բացառել, որ բժիշկ Դանիելյանին աշխատանքից ազատելու պատճառը Բագրատ Սրբազանի ողջույնն է վերջինիս՝ երթի ժամանակ: "Եվ, ենթադրում եմ, որ դրանից հետո առողջապահության նախարարին պահանջ են ներկայացրել՝ օր առաջ լուծել այդ հարցը ։ Եթե ինչ-որ մեկին ողջունելու համար աշխատանքից ազատում են, ապա ավելի ավտորիտար մոտեցում դժվար է պատկերացնել",- ասել է Թամամյանը։