
Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի`նոր պատերազմի հարցում շահագրգռվածության բացակայությունը հեռանկարայնություն է հաղորդում Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղարար գործընթացին: Այդպիսի կարծիք է հայտնել ՙՀումանիտար հետազոտությունների միության՚ (Բաքու) տնօրեն Ավազ Հասանովը:
ՙՏարածաշրջանային երկրները շահագրգռված չեն Հարավային Կովկասում փխրուն, սակայն կայուն իրավիճակի սրմամբ: Այս առումով վստահ եմ, որ վերջիններս չեն նպաստի նոր պատերազմի իրական հրահրմանը: Իրանին ձեռնտու չէ հերթական հակամարտության օջախի կենտրոնում հայտնվել`առաջին հերթին այն պատճառով, որ Թեհրանն այսօր մեծ ջանքեր է գործադրում միջազգային հանրության հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ՚,- նշել է նա:
Հասանովը նշել է նաև հերթական պատերազմում Երևանի և Բաքվի ներգրավման հարցում Մոսկվայի շահագրգռվածության բացակայությունը`որպես գլխավոր պատճառ նշելով այն, որ Ռուսաստանը չի ցանկանում իր մոտ անկայունության լրացուցիչ ճակատ ունենալ: Միաժամանակ փորձագետը նշել է, որ դա ամենևին չի խանգարում Մոսկվային զինել ինչպես Հայաստանին, այնպել է Ադրբեջանին:
Փորձագետը նշել է, որ հակամարտող երկրներն այսօր կախվածության մեջ են գտնվում Արևմուտքում և եվրասիական տարածությունում քաղաքական գործընթացներից: Տեղի է ունեցել դա այն բանի հետևանքով, որ Ադրբեջանը չի ցանկացել հրաժարվել հույսերից, որ իր ռազմական ուժեղացումը կստիպի Հայաստանին խաղաղ ճանապարհով վերադարձնել տարածքները, ինչպես նաև Ադրբեջանի հիշյալ ուժեղացման լույսի ներքո`ավելի ճկուն և բազմավեկտոր քաղաքականություն իրականացնելու Երևանի շահագրգռվածության աճի արդյունքում:
ՙՀակամարտող կողմերը, այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինեն կշռադատելու օգուտները, որոնք կարող են ձեռք բերել խաղաղ կարգավորման արդյունքում`հաշվի առնելով, որ հակառակ դեպքում իրենց շատ դժվար կլինի համակարգել հասարակությանը` այդ ուղղությամբ գործընթացները կառավարելու համար՚,- ամփոփել է փորձագետը: