Արմինֆո. Մայիսի 14-ի առավոտից Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները։
Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել են իշխանությունների քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիները, ոստիկանությունը՝ ի դեմս "կարմիրբերետավորների", կոպիտ և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկում ցուցարարներին: Դեպքի վայրում են Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, ովքեր ցուցարարներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին հանդարտության կոչ են արել:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ էր արել առավոտից Հայաստանի ողջ տարածքում խաղաղ անհնազանդության ակցիաներ անցկացնել, որոնց ընթացքում կրկին կբարձրացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: