Արմինֆո.Ադրբեջանական ԶԼՄ-ները խոստովանում են, որ իրավիճակը Հայաստանում դարձել է կրիտիկական։ Այդ մասին մայիսի 13-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Որպես օրինակ նա նշել է az Tv պետական հեռուստաալիքի ռեպորտաժը, որում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում զորք մտցնել Հայաստան, որպեսզի "Բաքվի դաշնակից" ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին օգնի պահպանել իշխանությունը ։ Ռեպորտաժի հեղինակները, Զոհրաբյանի ասելով, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին անվանում են ռևանշիստներ, որոնք հավակնում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին՝ ի դեմս Արցախի։
Զոհրաբյանը նշել է, որ այսօր ընթանում է բլոգերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դատավարությունը: <Այսօր այն, ինչ հայտարարում էին երկու բլոգերները, ամենօրյա ռեժիմով կրկնում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Եվ Նարեկ Սամսոնյանը, և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են ճշմարտությունն ասելու համար: Իշխանությունները փորձում են լռեցնել անհնազանդներին։ 11 ամիս անազատության մեջ է նաև ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Այնուամենայնիվ, Սիրելի հայրենակիցներ, խուճապի մեջ չենք ընկնի, ռեժիմը ֆեյքերի հսկայական գվարդիա է դրել։ Արդեն հայտնի են իրական դեմքերը, որոնք այդ ֆեյքերը դնում են, և նրանցից յուրաքանչյուրի հետևից մենք բոլորս միասին կգանք, որպեսզի ռեժիմը կրի համապատասխան քրեական պատասխանատվություն", - ասել է Զոհրաբյանը։