Արմինֆո.Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին։ Այդ մասին հաղորդել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարներ՝ որպես իր խոսքերի ապացույց։
«Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց եւ օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին», - գրել է Քորթոշյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ մինչ այդ վանդալները հողին էին հավասարեցրել Շուշիի "Կանաչ ժամ" եկեղեցին եւ մի շարք այլ կրոնական օբյեկտներ: