Արմինֆո. Երևանում առավոտյան ժամը 10.40-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիայի 134 մասնակցի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նրա ասելով՝ նշված բոլոր քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության զորքերի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով): ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս տեղեկություն չունի անչափահասների բերման ենթարկելու մասին՝ խոստանալով հայտնել ճշտումից հետո:
"Այս պահին Երևանում փակ փողոցներ չկան", - հաղորդել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական անհնազանդության ակցիա: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակտիվիստները, աջակիցները սկսել են աղբամաններով և փողոցային նստարաններով արգելափակել փողոցները, իսկ ոստիկանությունը՝ անխտիր բերման ենթարկել քաղաքացիներին: Երթի մասնակիցները հայտարարել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել, նույնիսկ, անչափահաս քաղաքացիների