Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգն այսօր ՝ մայիսի 13-ին, ժամանել է Երեւան:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, Երևանում Բորգը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների հետ:
Այցի առանցքում կլինի ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչը կընդգծի կազմակերպության շարունակական հանձնառությունը ՝ խրախուսելու և խթանելու կայուն խաղաղությունը և հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում:
Հավելենք, որ մի խումբ արցախցիներ հավաքվել են ԱԳՆ-ի մոտ ՝ իրենց բողոքը հայտնելու Բորգին և պահանջելու միջազգային երաշխիքների ներքո կազմակերպել արցախցիների անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք: