Արմինֆո.Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
«Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում», - հայտարարել է Մելիքյանը։
Նշենք, որ "Տավուշը հանուն Հայրենիքի" շարժման անհնազանդության ակցիաների արդյունքում, տարբեր տվյալներով, ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել մոտ 50 մարդ:-