


Արմինֆո.Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։ Տարբեր տվյալներով արդեն բերման է ենթարկվել մոտ 50 քաղաքացի։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն անհամաչափ ուժ են կիրառում նրանց ձերբակալելու համար։ Այս մասին են վկայում համացանցում տարածված տեսանյութերը։
Այդ առնչությամբ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը քաղաքացիներին կոչ է անում միանալ ակցիաներին: <Ոստիկանության անօրինական գործողություններին դիմակայելու միակ միջոցը
մեր մեեծաթիվ ներկայությունն է։ Դուրս եկեք փողոց, առանց սադրանքների, ագրեսիայի, վիրավորանքների դրսևորեք ձեր անհնազանդությունը", - ասվում է հաղորդագրության մեջ ։



