Արմինֆո.Հայ ժողովուրդն ունի միայն ճանապարհ. կամ իմփիչմենտ, կամ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան իրավունք։ Ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովն այդպես է մեկնաբանել Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները։
Փորձագետը վստահ է, որ Փաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավար է, ով "իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, Թուրքիայի և Բրիտանիայի հատուկ ծառայությունների օգնությամբ, որին հաջորդել է նրա "լեգիտիմացումը" կեղծ ընտրությունների միջոցով, որոնք անցել են ապշեցուցիչ քանակությամբ տարատեսակ կեղծիքներով" ։
"Ինչ վերաբերում է" երկրորդ ընտրություններին", ապա դրանք իրականացվել են օտարերկրյա հատուկ ծառայությունների (Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) ղեկավարության մանրակրկիտ հսկողության ներքո", - հավելել է Բաղդասարովը, համոզմունք հայտնելով, որ Հայաստանի վարչապետը չունի ժողովրդական աջակցություն։
Միևնույն ժամանակ, ռուս քաղաքագետը վստահ է, որ Փաշինյանն ինքը չի հեռանա։ "Նա կառչել է իշխանությունից, նա հանձնել է Լեռնային Ղարաբաղը, նա Հայաստանը տալիս է խժռման, բայց ինքն իրեն չի պատկանում ։ Փաշինյանը թուրքական հատուկ ծառայությունների նախագիծն է, նա մի շարք պարտավորություններ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հանդեպ։ Կասկածից վեր է, որ Լեռնային Ղարաբաղը հանձնելու դիմաց նա մեծ գումարներ է ստացել ադրբեջանական կողմից։ Այդ հանցագործությունները և շատ այլ կոռուպցիոն սխեմաներ թույլ չեն տա, որ նա ինքնուրույն հեռանա", - շարունակել է նա։
Վերջում նա դիմել է Հայաստանի ուժային կառույցներին և առաջարկել է մտածել, թե ում համար են նրանք աշխատում. "դավաճանի և սրիկայի համար, որ ծախել է իր ժողովուրդին ու հայրենիքը, կամ՝ դուք հայրենիքի կողմն եք":
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում ՀՀ գործող վարչապետի հրաժարականի պահանջով ։ Քաղաքացիները դեմ են Փաշինյանի հակապետական քաղաքականությանը և Ադրբեջանին միակողմանի զիջումներին։