Արմինֆո. Ես երբեք հավակնություններ չեմ ունեցել, ցանկություն չեմ ունեցել զբաղեցնել Հայաստանի վարչապետի աթոռը, նաեւ՝ սեփական սկզբունքների պատճառով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանի պետական թատերական համալսարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՝ երկրի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը ։
"Միաժամանակ, ես երկքաղաքացիություն ունեմ։ Այդ փաստը ես երբեք չեմ թաքցրել։ Կանադայի անձնագիր եմ ստացել, երբ 10 տարի գլխավորում էի ՀԱԵ Կանադայի թեմը։ Այդ անձնագիրը հեշտացնում էր իմ այցելությունները տարբեր վայրեր՝ ի պաշտոնե։ Բայց արդեն 11 տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում ՝ ամենաբարդ վայրերում։
Կա այսպիսի դեղին թերթ՝ "Հայկան ժամանակ" (պատկանում է ՀՀ վարչապետի ընտանիքին - խմբ.), և ահա, այն միանգամից երկու լուր է տարածել: "Առաջինը, որ, ըստ իրենց աղբյուրների, Բագրատ Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել": Առայժմ ինձ ոչինչ հայտնի չէ այդ մասին։ Բայց դուք, պարզապես, նայեք, թե պետությունն ինչպես է գործում, այն գործում է թերթի միջոցով, այլ մեթոդներ չկան, քանի որ բոլոր ինստիտուտները ոչնչացված են։ Երկրորդը. "թե՝ Բագրատ Սրբազանն իրավունք չունի վարչապետ լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի։ Ուռա!"",- Տավուշի թեմի առաջնորդը մեջբերել է վարչապետի ընտանիքի թերթի վերնագրերը:
Այնուհետև նա դիմել է իշխանություններին և հարցրել, թե ինչու են նրանք իրար անցել։ "Ինչու՞ եք իրար անցել։ Բագրատ Սրբազանը Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, սա ավելի բարձր կոչում է, քան ձեր վարչապետի աթոռը", - շարունակե է Բագրատ Սրբազանը՝ պատմելով Բեթհովենի հայտնի սիմֆոնիայի պատմությունը։ Այդ առնչությամբ նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունի։ "Այո, ինչ - որ մեկը (Նիկոլ Փաշինյան - խմբ.) հայտարարել է, թե, իբր, ժողովուրդը պետք է գրի Հայաստանի սահմանադրությունը՝ հերթական ամբոխավարություն։ Եվ եթե հանկարծ, այդ տրամաբանությամբ, ժողովուրդը որոշի ներկայություն ունենալ սահմանադրությունում, նույն մարդու խոսքով, և որոշի, որ երկքաղաքացիություն ունեցող անձը կարող է դառնալ կառավարության ղեկավար, այդ դեպքում ձեր ի՞նչ գործն է։ Այսինքն, դուք ընդդիմանալու՞ եք ժողովրդի կամքին։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կորոշի ժողովուրդը, բայց ես ի սկզբանե ցանկություն և հավակնություն չունեմ այդ պաշտոնին։ Ամեն ինչ լինելու է Աստծո կամքով, և՝ այնպես, ինչպես ժողովուրդն է ասելու", - ընդգծել է Բագրատ Սրբազանը, ևս մեկ անգամ նշելով, որ կան սկզբունքներ, որոնք դժվար է խախտել։ Նա, սակայն, հավելել է, որ եթե Աստծո կամքը լինի, եթե ժողովուրդն այդպես որոշի, և ինքը ստանա Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը, ապա չի բացառում իրավիճակի նման զարգացումը, բայց իր այս պայքարը վարչապետի աթոռի համար չէ: