Արմինֆո.Երևանում բողոքի շարժման մասնակիցները հասել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա։ Բուհի մուտքի արգելափակման առնչությամբ որոշակի դադարից հետո ցուցարարներին հաջողվել է մտնել կոնսերվատորիայի շենք: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել ուսումնական հաստատության ուսանողներին միանալ դասադուլին, իսկ հրատապ գործեր ունեցողներին երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում: Նա կրկին նշել է, որ ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության։
"Ես շատ ուրախ եմ ձեր բարձր գիտակցությաը։ Բոլոր առկա խնդիրները մի կողմ թողնելով՝ դուք պատրաստ եք գնալ դժվարությունների ՝ հանուն ընդհանուր հաղթանակի", - ընդգծել է արքեպիսկոպոսը, հավելելով, որ երթը կշարժվի դեպի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենք։
Նշենք, որ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն արդեն հայտարարել են ակցիայի մասնակիցներին իր աջակցության մասին։ Ի համերաշխություն ծավալված պայքարի՝ նրանք ծխածածկույթ են ձեւավորել Հայաստանի ազգային դրոշի գույներով։