Արմինֆո.Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ։ «Լադանիվա» խումբը վառ և արտասովոր կերպով ներկայացրել է մեր երկիրը Եվրոպայում արդեն սիրված <Ժակո > երգով: «Լադանիվա»-ի ելույթը դարձել է Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի ամենատպավորիչներից և ամենահիշարժաններից մեկը, որն այս տարի տեղի է ունենում Մալմյոյում (Շվեդիա):
Երկրորդ կիսաեզրափակչին մասնակցել է, ընդհանուր առմամբ, 19 երկիրն, որոնցից Հայաստանի հետ եզրափակիչ են անցել Ավստրիան, Նիդերլանդները, Լատվիան, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան և Վրաստանը: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ «Լադանիվա» խմբի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը պատմել էր, որ իր "Ժակո" երգով իր բողոքն է արտահայտում հասարակության կողմից պարտադրված եւ ստեղծված արհեստական կանոնների, սահմանափակումների դեմ, որոնք ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական " ես " - ի մասին: "Մանկության տարիներին ինձ անվանում էին Ժակո, ինձ միշտ ասում էին, որ աղջիկը պետք է "իրեն լավ պահի", համեստ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, արտաաառոց բաներ չանի", - բացատրել է Ժակլինը:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ Եվրատեսիլին մասնակցել է 2006 թվականին: Մեր երկիրը ներկայացրել էր Անդրեն Without Your Love երգով և եզրափակչում գրավել էր 8-րդ տեղը: Հայաստանը ամենաբարձր արդյունքի հասել է 2008 թվականին՝ շնորհիվ երգչուհի Սիրուշոյի և նրա Քելե-Քելե երգի: Այդ տարի Հայաստանին հաջողվել էր ընդգրկվել երաժշտական մրցույթի առաջատար 5-յակում ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։