Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի" - ին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Իրոք, պայմանավորված այն հանգամանքով, որ պայմանները փոխվել են, Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը", - ասել է նա, հավելելով, թե, հայկական կողմի խնդրանքով, ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: