Արմինֆո. Հայաստանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի "2024 թվականի ՀԱՊԿ բյուջեի մասին" որոշմանը միանալուց: Հայաստանը նաեւ չի մասնակցի այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, ընդ որում՝ չառարկելով այդ որոշման սահմանափակ ձևաչափով ընդունման դեմ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները՝ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Այդ պատճառով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։