


98 տարեկան հասակում կյանքից հեռացլ է արմատներով հայ, աշխարհում հայտնի միլիարդատեր Քըրք Քրքորյանը, տեղեկացնում է USA Today-ը
Աղբյուրը նշում է, որ Քըրքորյանը մահացել է հունիսի 15-ին, Քլարկ Դոմունթում: Մահվան պատճառների մասին, սակայն, լրատվամիջոցին չեն հայտնել: Նշվում է, որ Քըրքորյանը խոշոր գործարար էր, ուներ ավիաուղիներ, խաղատներ Նեվադայում, Հոլիվուդում՝ ստուդիաներ:
Նշենք, որ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քըրքորյանին շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։ Քըրք Քըրքորյանը (Գրիգոր Ահարոնի գրիգորյան) ծնվել է 1917 թվականին։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր Forbes ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։


