Արմինֆո. "Մայր Հայաստան" դաշինքն ապրիլի 29-ին ակցիա է անցկացնում՝ ի աջակցություն Տավուշի մարզի գյուղերի բնակիչների:
Ինչպես նշել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, դաշինքը լիովին պաշտպանում է տավուշցիների արդարացի վրդովմունքը, նրանց հակազդեցությունն, այսպես կկոչված, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացին։ "Կցանկանայի հիշեցնել, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում, վերաբերում է ոչ միայն տեղացիներին, այլև՝ ողջ Հայաստանին։ Եթե մենք գնում ենք միակողմանի զիջումների, դա նշանակում է, որ խոսքը ոչ թե սահմանազատման գործընթացի մասին է, այլ Հայաստանի տարածքի մի մասը հանձնելու՝ փոխարենը ոչինչ չստանալով, ինչը կհանգեցնի պետության անվտանգության լրջագույն խնդիրների։ Մենք դեմ ենք նման քաղաքականությանը և կոչ ենք անում մարդկանց ոտքի կանգնել ՝ լինի դա Երևանում, Գյումրիում, այլ բնակավայրերում, որպեսզի իրենց կարծիքը հայտնեն տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ", - ասել է Թևանյանը։
Նա հավելել է, որ դաշինքը գտնվում է Պոլիտեխնիկական համալսարանի շենքի մոտ, որտեղ մտադիր է կոչով դիմել ուսանողներին ՝ միանալ բողոքի ակցիաներին: Այսօր համանման ակցիաներ կանցկացվեն նաև երկրի այլ բուհերում։