Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
"Ղազախական կողմի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար", - հաղորդել է նա:
Նշենք, որ Ղազախստանը որպես խաղաղ բանակցությունների հարթակ օգտագործել առաջարկել էր Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը՝ վերջերս Բաքու և Երևան կատարած այցերի ժամանակ: Այս նախաձեռնությանն աջակցել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Սակայն Հայաստանի ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման օրն ու վայրը դեռ համաձայնեցված չեն ։