Արմինֆո.Թուրք նախարարը հայտարարել է, որ վերջերս Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունը ինչ-որ բանակցություններ է վարում: Այդ մասին հաղորդել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ հանդիպման մասին Հայաստանի պաշտոնյաներից ոչ ոք ավելի վաղ չի հաղորդել: "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ Հայաստանի կողմից դիմադրություն, ըստ էության, չկա, ավելին , վերջերս Վրաստանում (Թբիլիսի) տեղի է ունեցել այդ թեմայով հայ-թուրքական քննարկում, որին մասնակցել է թուրք փոխնախարարը", - երեկ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Տավուշի դիրքերի և գյուղերի հանձնումը հեշտացնում և արագացնում է Սյունիքով թուրքական միջանցքի պահանջի կատարումը", - գրել է Գեղամյանը։