Արմինֆո.Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն հայտարարություն է արել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: "109 տարի է անցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում մեկուկես միլիոն հայերի ծրագրված բնաջնջման սկզբից։ Դա ցեղասպանություն է, որը գրեթե ոչնչացրել է հինավուրց ժողովրդին, բարգավաճող քրիստոնեական միջուկը Կովկասի հարավային մասում։
Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մեր եղբայրակիցների նկատմամբ բռնության և ատելության հանդեպ մշտական զգոնությունը նման հանցագործությունների չկրկնման և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության անհրաժեշտ պայման են: Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն", - հայտարարել Է Հունաստանի նախագահը։