Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ։
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Անկարան մերժում է "1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները, որոնք արվել են ի շահ որոշ արմատական շրջանակների": Ընդ որում, Թուրքիայի ԱԳՆ-ում ցինիզմով հայտարարել են, թե, իբր, այդ հայտարարությունները "հակասում են միջազգային իրավունքին եւ խեղաթյուրում են պատմական փաստերը": "Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են։ Պատմության վերաբերյալ այս կանխակալ հայտարարությունները ոչ միայն վնասում են երկու համայնքների հաշտեցման ջանքերին, այլև խրախուսում են արմատական խմբերին, որոնք հակված են ատելության հողի վրա հանցագործություններ կատարել:
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկին եւ Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացին", - նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում՝ շարունակելով ակնհայտ պատմական իրադարձության ժխտման իրենց քաղաքականությունը։
Հավելենք, որ սեփական պատմական հիշողությունից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը առանցքային նախապայմաններից մեկն է, որը Թուրքիան ներկայացնում է Հայաստանին՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: