Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել են ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղման արարողությանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Բացի այդ, ՌԴ դեսպանությունը վաղ առավոտյան դիվանագիտական առաքելության սոցիալական ցանցերում հայերեն և ռուսերեն գրառումներ է զետեղել հայ ժողովրդի համար այս ողբերգական տարեթվի կապակցությամբ: "Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ։ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին", - նշել են Ռուսաստանի դեսպանատանը ։