
Beeline-ում գործում է հաճախորդների սպասարկման +37480000612 անվճար հեռախոսահամարը ռոումինգում գտնվող բաժանորդների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, նշված հեռախոսահամարով Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են անվճար ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվական և տեխնիկական աջակցություն:
«Սկսվում է ամառային արձակուրդների շրջանը, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի բաժանորդները նույնիսկ Հայաստանից դուրս գտնվելիս զգան Beeline ծառայություններից օգտվելու պարզությունը և հարմարավետությունը: Հաճախորդները ռոումինգից կարող են կապ հաստատել մեր օպերատորների հետ իրենց հետաքրքրող ցանկացած հարցով` չանհանգստանալով զանգի տարիֆիկացման մասին: Beeline ծառայությունների կատարելագործման գործում նույնիսկ սահմանները մեզ համար խոչընդոտ չեն հանդիսանում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդների սպասարկման +37480000612 հեռախոսահամարին անվճար զանգեր կարող են կատարել ԼՂՀ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան երկրների տարածքում` Karabakh Telecom, Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող բաժանորդները։
Նշենք, որ Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 401 օպերատորի ցանցերում: Beeline ռոումինգ ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am կայք:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: