Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար:
"Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություն0ներից։ Հիմա Փաշինյանն էլ է դա հասկանում։ Հիմա ժամանակն է ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ՝ իրատեսական հիմքի վրա: Ես հույս ունեմ, որ Հայաստանը կձերբազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը, եւ կընտրի նոր նախաձեռնությունների ճանապարհը՝ պայծառ ապագայի համար", - հայտարարել է Էրդողանը՝ Իրաքից վերադառնալից իրեն ուղեկցող լրագրողներին, հաղորդում Է Anadolu գործակալությունը: Ըստ
Թուրքիայի նախագահի՝ "հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը":