Արմինֆո. Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը։ Իրավիճակը տեղում լարված է։ Նրանք մտադիր են ուղեւորվել հայ-վրացական սահման։
Հատկանշական է, որ տեղում գործում են սադրիչներ, որոնք փորձում են սրել իրավիճակը և բախումներ հրահրել։ Քաղաքացին ավտոմեքենայով մխրճվել է ամբոխի մեջ. ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, նա ԵԿՄ ներկայացուցիչ է։ Իշխանության կողմնակիցների սադրանքների արդյունքում իրավիճակը կտրուկ լարվել է, քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ոստիկանությունը Նոյեմբերյան է բերել հատուկջոկատայիններ, որոնք ժողովրդի շրջանում առավել հայտնի են որպես "կարմիր բերետավորներ"։
"Հայաստան" դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր վրդովմունքն է հայտնել ոստիկանության անգործության եւ այն առնչությամբ, որ սադրիչները որևէ կերպ պատասխանատվության չեն ենթարկվում, նույնիսկ, այն դեպքում, երբ վրաերթեր են կատարում խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա:
Շարունակում է փակ մնալ նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհը: Քաղաքացիները դեմ են Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելուն։ Չնայած դրան՝ Հայաստանի իշխանությունները շտապում են ականազերծման գործընթաց իրականացնել՝ Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու համար։