Արմինֆո. Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել», - հաղորդ են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ համապատասխան աշխատանքները սկսելուց 7 րոպե առաջ։
Նշենք, որ այս պահին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է։ Քաղաքացիները պահանջում են դադարեցնել Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելու ապօրինի գործընթացը։ Բացի այդ, ՀՀ կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ եկել են սատարելու Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարներին, ովքեր հանդիպում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: