Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանք են տանում խաղաղության պայմանագրի շուրջ, դեռ մնում են չհամաձայնեցված հոդվածներ, շարունակվում են նաև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Հիմա բացարձակապես խոսքը նոր կյանքի մասին է, իհարկե, կա Ադրբեջանի տարածք, կան երկու երկրների միջև շարունակվող բանակցություններ՝ սահմանի սահմանազատման շուրջ։ Մի մասն արդեն համաձայնեցված է։ Եվ երկու երկրների միջեւ աշխատանք է տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ եւս դեռ մնում են չհամաձայնեցված հոդվածներ", - ասել Է Պեսկովը՝ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված հարցազրույցում, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" - ն։