Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված ներկա իրողություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ "Առաջին ալիքին" տված հարցազրույցում։
"Դա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ստեղծվել են տարածաշրջանում, ըստ էության, այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991թ. դրությամբ ։ Այդ պատճառով աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվել են, եւ, ըստ էության, այնտեղ այլեւս գործառույթներ չեն մնացել նրանց համար", - ասել Է Պեսկովը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները ։
Անցած շաբաթ սկսվել է Ռուսաստանի խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք գտնվում էին 2020 թվականից ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա։