Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024 19:52
Մարիաննա Մկրտչյան

ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով

ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով

Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել հայտարարություններով ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի հետ:

 

ՀՀԿ ԳՄ հայտարարությունում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը հարցական տակ է դնում մեր երկրի անվտանգությունը և բուն գոյությունը։ Ըստ այդ պայմանավորվածության, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի սահմանազատումն Ադրբեջանի հետ համարվելու է վերջանական՝ անկախ ամբողջ սահմանի հետագա սահմանազատման գործընթացի ավարտից։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ են անցնելու ստարատեգիական կարևորություն ունեցող տարածքներ, որոնք ներկայումս գտնվում են ՀՀ Զինված Ուժերի վերահսկողության ներքո: Այդ չորս գյուղերի հատվածում մեր զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են ադրբեջանական սահմանապահ զորքերին: Բացի այդ, ադրբեջանական վերահսկողության տակ են անցնելու տեղի բնակչության համար կենսական ենթակառուցվածքները։ Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները այս միակողմանի զիջմանն են գնում այն պարագայում, երբ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներից։ Նման հատվածական սահմանազատումն անընդունելի է, քանի որ այն նշանակում է միայն միակողմանի զիջումներ ադրբեջանական կողմին։ Սահմանազատման գործընթացը պետք է սկսվի ոչ թե փաստացի տարածքային փոփոխություններից, այլ սահմանի բոլոր հատվածների սահմանազատման հերթականության որոշումից, դրանք սահմանազատելուց և միայն դրանից հետո տեղանքի վրա սահմանագծման փոխադրումից։

Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ այս խնդրի լուծումից հետո անդրադառնալու է այսպես կոչված անկլավների վերադարձման խնդրին։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները նույն «հիմնավորմամբ» այդ տարածքները, որոնք իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության տարածք են, նույնպես հանձնելու են Ադրբեջանին։ Տավուշի հատվածում դա նշանակելու է, որ սահմանամերձ գյուղերը հայտնվելու են ադրբեջանական շրջապատման մեջ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց կապիտուլյանտական քայլը ներկայացնել որպես հաջողություն՝ հղելով պայմանավորվածության այն կետին, ըստ որի կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Սա բացահայտ աչքակապություն է, քանի որ նույն պայմանավորվածության տեքստում խոսվում է այն մասին, որ ապագա խաղաղության պայմանագրում կարող են նախատեսվել այլ կարգավորումներ։ Ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել, որ սահմանազատման գործընթացում ինքն առաջանորդվելու է ոչ թե միջազգային իրավունքով, այլ «արդարության» սկզբունքով։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ սահամանզատման գործընթացում չափազանց կարևոր է սահմանների օպտիմիզացիան, որի նպատակն է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծումը, գոյություն ունեցող տրանսպորտային, մելիորացիոն,կոմունալ ենթակառուցվածքների գործունեությունը, պաշտամունքային նշանակության օբյեկտների պահպանումը։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում խաթարվելու են բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս արժեքները։ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի է հայտարարել, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը չհանձնելու դեպքում Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, հավաքական Արևմուտքը անթաքույց հրճվանքով է ողջունում 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման պայմանավորվածությունները։ Առավել քան ակներև է, որ նման գործընթացը չի կարող հանգեցնել երկու երկրների միջև արդարացի և կայուն խաղաղության հաստատմանը։ Ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրության, հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն, սակայն դրա տեքստը չի հրապարակվել։ ՀՀԿ դիրքորոշումը սահմազատման հետ առնչվող գործընթացների վերաբերյալ հստակ արտահատված է Ազգային Ժողովում վերջերս ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագծում, որը մերժվեց իշխող խմբակցության կողմից․ 1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017թ.) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն հիմնարար սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն: 2. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձեւավորման նպատակով կարևորագույն նախապայմաններ են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսաների դադարեցումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը որևէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղ միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև կանխորոշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը»:
 

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունում ասվում է. «Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:

 

Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք.

1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրավական հիմքի խորհրդակացական մարմին է, չունի որևէ լիազորություն տալ համաձայնություն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գիծը որոշելու հարցում: Հակառակը լիազորությունների չարաշահում է և քրեորեն պատժելի արարք.

2. Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով.

3. նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով.

4. վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ միաջավայրի բացակայության վերաբերյալ նախկինում մեր արտահայտված դիրքրոշումը, կրկին հիշեցնում ենք, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը միմյանց հաջորդող գործընթացներն են: Նախ, միջազգային իրավունքի համաձայն և փորձի հաշվառմամբ՝ երկու երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում (դելիմիտացիա), որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում է միայն իրականացվում սահմանագծում (դեմարկացիա).

5. մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները.

Ըստ այդմ, հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու գործընթացում ներգրավված բոլոր անձանց, առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն (փոխանցում այլ պետության) կամ այդ ուղղությամբ իրականացված որևէ գործողություն ոչ միայն առոչինչ է, այլ նաև համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
COP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմացCOP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմաց
Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։
Միրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օրՄիրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օր
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումըՄիրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջՀայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջ
Դավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտումԴավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտում
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետՀայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
"Հայաստան" համահայկական հիմնադրամը և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Գյումրիում կրթական հանգույց են ստեղծում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգինՊլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգին
Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Ռուսաստանի Դաշնությունն արգելել է "Լուլուի"՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  Հայաստանի խորհրդարանի պատգամավորի մուտքը երկիր
Իշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգըԻշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգը
Հայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համարՀայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համար
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
"Արթիկ" ՔԿՀ-ի կալանավորն ահազանգում է. 4 ամիս բանտում նա խոշտանգման է ենթարկվում
Ընդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսելԸնդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսել
Գլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումարԳլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումար
Փաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասինՓաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասին
Լաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխանԼաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ