Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի փակմանը նվիրված եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին:
Համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի ընդլայնված կազմը: Դիրիժոր ՝ Ֆիլիպ Ամելունգ (Գերմանիա), մենակատարներ ՝ Ժան-Պոլ Գասպարյան (դաշնամուր/Ֆրանսիա), Գալինա Ցոլակյան (սոպրանո):
Երաժշտական երեկոյի ծրագրում ՝ Stabat Mater, FP 148, FP 146, Ֆրանսիս Պուլենկի Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար դո դիեզ մինոր։
Համերգը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի համագործակցության շրջանակներում:
Նշենք, որ "Ֆրանկոֆոնիա" տերմինն առաջին անգամ գործածվել է 1880 թվականին ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ռեկլուի կողմից, ով մոլորակի բնակիչների գիտական դասակարգման մեջ որոշել է ելնել այն լեզվից, որով նրանք խոսում են: Այս հասկացությունը նշանակում էր աշխարհագրական տարածք, որտեղ տարածված է ֆրանսերենը կամ ֆրանսերեն խոսող մարդկանց ամբողջությունը։