Արմինֆո. Ապրիլի 22-ին Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակներում Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ լսումները:
"Գրավոր և բանավոր ներկայացումների հիման վրա Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի առաջ քաշած առաջին նախնական առարկությունը", - հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նա նաև խնդրել է մերժել երկրորդ նախնական առարկությունը, կամ որպես այլընտրանք, ընդունել, որ այն "բացառապես նախնական բնույթ չի կրում"։
Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին մեղադրել էր տարբեր հանցագործությունների, այդ թվում ՝ հայազգի անձանց սպանությունների, նրանց խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, ապօրինի ձերբակալությունների և բռնի անհետացումների համար: