Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 11:09
Մարիաննա Մկրտչյան

ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ

ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ

Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ և դիմում միջազգային կառույցներին:

 

ՀԺՄ հայտարարությունում հիշեցվում է, որ ապրիլի 16-ին Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։

 

«Փողոցային բառապաշարով, ակնհայտ ագրեսիվ ու սպառնալից տոնով Սուքիասյանն արձագանքել է այն հարցերին, որոնք Ջեբեջյանը՝ որպես հանրային տրամադրությունները փոխանցող լրագրող, ուղղել է պատգամավորին։

 

Սա տեղի է ունեցել իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի խորհրդարանում, որի իշխանական ներկայացուցիչներն անդադար խոսում են մարդու իրավունքների մասին, օրենքներ են ընդունում կանանց իրավունքները պաշտպանելու ու նրանց հանդեպ բռնություն թույլ չտալու մասին։ Այդ նույն խորհրդարանում, սակայն, իշխանական պատգամավորը թույլատրելիության սահմանն անցած վերբալ բռնություն է գործադրում կին լրագրողի նկատմամբ, անվանարկում նրա ընտանիքը, սակայն «կանանց իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող որևէ նախկին քաղաքացիական ակտիվիստ պատգամավոր որևէ կերպ դրան չի արձագանքում։

 

Դատապարտման որևէ խոսք չի հնչում նաև տասնյակ «իրավապաշտպան» կազմակերպությունների, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների կողմից, ովքեր մինչև 2018 թվականը երեկ տեղի ունեցածի հետ անհամեմատելի որևէ միջադեպի առթիվ բողոքի տարատեսակ ակցիաներ էին կազմակերպում։

 

«Առավոտի» գլխավոր խմբագիրը ժամանակին բացահայտել է, թե տարիների ընթացքում ովքեր են օժանդակել թերթի կայացմանը: Սակայն Վանո Սիրադեղյանի հրահանգով թերթը ֆինանսավորած, իսկ հետո այն դադարեցրած Խաչատուր Սուքիասյանը հիմա խեղաթյուրում է իրենից հետո տեղի ունեցածը՝ հարմարեցնելով այն Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած ակնարկներին ու քաղաքական նպատակահարմարությանը:

 

«Առավոտ» օրաթերթի լրագրողի դեմ Խաչատուր Սուքիասյանի ցուցաբերած սանձարձակ վարքագիծը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, որի պայմաններում իշխանությունը չի հանդուրժում իր տեսակետից տարբերվող որևէ կարծիք։

 

Սուքիասյանը հավանաբար ոգեշնչվել է այն փաստից, որ իր անթույլատրելի վարքագծին նախորդել է ոստիկանության թողտվությամբ քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ տեղի ունեցած խոշտանգումը, բռնությունը, որը ևս կա՛մ որևէ արձագանքի չի արժանացել իրենց «իրավապաշտպան» հռչակածների կողմից, կա՛մ նույնիսկ արդարացվել է։

 

Տեղին է նկատել, որ Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը՝ քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Հայաստանում վերջին տարիներին համատարած դարձած ու վերջին շրջանում առավել սաստկացած բռնաճնշումները վկայում են քաղաքական իշխանության այլասերման մասին։ Դրանք բոլորը տեղի են ունենում բարձրագույն իշխանության, Նիկոլ Փաշինյանի առնվազն լուռ թողտվությամբ, հնարավոր է՝ խրախուսմամբ։ Իսկ լրագրողների նկատմամբ իշխանությունների ագրեսիվության խորքային պատճառն այն է, որ մամուլը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, մնացել է իշխանությանը հակակշռող միակ կենսունակ համակարգը։

 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային նպատակների՝ աչք չփակել Հայաստանում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իշխանության կողմից իրականացվող բռնությունների վրա», - ասվում է հայտարարությունում։

 

Հավելենք, որ ՀԺՄ-ից հետո համատեղ հայտարարությամբ հանդես են եկել նաև մի շարք լրագրողական ՀԿ-ներ, որոնք դատապարտել են Սուքիասյանի նման պահվածքը: ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ այդ միջադեպը պաշտոնյա-լրագրող, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լուրջ խնդիրների ևս մի վկայություն է, եւ համոզմունք է հայտնվում, որ ստեղծված իրավիճակը կարող է առողջացման միտում ունենալ միայն այդ խնդիրներին սկզբունքային հանրային գնահատականներ տալու միջոցով։

 

«Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

- պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից այդ խմբագրության ֆինանսավորմանը, ապա պատգամավորը ազատ է պատկան մարմիններին ներկայացնել համապատասխան վկայություն, եթե տիրապետում է որևէ պետական կառույցի՝ իր լիազորություններով չնախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկությունների,

- Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկումներ և արդյունավետ այլ միջոցներ ձեռնարկել պատգամավորների ու լրագրողների միջև առկա լարվածությունը թոթափելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, իսկ ծագող խնդիրների լուծման համար դյուրին դարձնել խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ձևավորումը և կանոնակարգված աշխատանքը», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը,Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ–Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Ուժեղ Հայաստան»․ Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը«Ուժեղ Հայաստան»․ Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը
Նժդեհ Իսկանդարյան. Արցախի հարցը ոչ միայն արցախցիների հարցն է, այլև՝ համայն հայությանՆժդեհ Իսկանդարյան. Արցախի հարցը ոչ միայն արցախցիների հարցն է, այլև՝ համայն հայության
ԱԺ ընդդիմադիր ԱԺ ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորն արցախցիներին գնահատում է որպես հաղթող ժողովուրդ, ոչ թե՝ որպես ծնկի եկած ժողովուրդ
Երեւանում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԵրեւանում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Հայաստանից դիտորդներ չկան Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ առաքելությունումՀայաստանից դիտորդներ չկան Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ առաքելությունում
Երևանում ակնկալում են հայ-բրազիլական հարաբերությունների հետագա զարգացումԵրևանում ակնկալում են հայ-բրազիլական հարաբերությունների հետագա զարգացում
Ամենայն հայոց կաթողիկոսն օծել է Կոտայքի մարզի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցինԱմենայն հայոց կաթողիկոսն օծել է Կոտայքի մարզի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին
Գագիկ Բաղունց․ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի էԳագիկ Բաղունց․ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է
Թրամփը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել է իր կարևորագույն ձեռքբերումների շարքումԹրամփը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել է իր կարևորագույն ձեռքբերումների շարքում
Հայաստանի և Հայոց եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից․ «Save Armenia»Հայաստանի և Հայոց եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից․ «Save Armenia»
Քաղաքագետ․ հայերն իրենց հայրենիքում հանգիստ ապրելու են միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանան սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պեսՔաղաքագետ․ հայերն իրենց հայրենիքում հանգիստ ապրելու են միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանան սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես
Ընդդիմադիր Ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները կուղղեն Տիգրանաշեն գյուղի բնակիչների կարիքների բավարարմանը
Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Փաստաբան․ Վարչական դատարանը բավարարել է Մասյացոտնի թեմի քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանՓաստաբան․ Վարչական դատարանը բավարարել է Մասյացոտնի թեմի քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Փաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահինՓաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահին
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել ՀԱԵ ներքին կյանքին միջամտելու Հայաստանի իշխանությունների շարունակական քաղաքականությունըԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել ՀԱԵ ներքին կյանքին միջամտելու Հայաստանի իշխանությունների շարունակական քաղաքականությունը
ՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակը դատարանում վատացել է. հաջորդ նիստերը կընթանան առանց նրա ներկայությանՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակը դատարանում վատացել է. հաջորդ նիստերը կընթանան առանց նրա ներկայության
ԵՄ առաքելության ղեկավարը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքներըԵՄ առաքելության ղեկավարը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքները
Գալուզին․ Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով Գալուզին․ Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով "սեփականության վերաբաշխման" նշաններ
Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է. դատարանի որոշումըՎանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է. դատարանի որոշումը
Հրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել ՊԵԿ նախկին ղեկավարին․ հայտարարությունԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել ՊԵԿ նախկին ղեկավարին․ հայտարարություն
Հայաստանի և Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող կառույցները քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունըՀայաստանի և Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող կառույցները քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունը
«1984»․  այնտեղ, որտեղ խավարը տեղ չունի«1984»․  այնտեղ, որտեղ խավարը տեղ չունի
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" կալանավորված ներկայացուցիչների գործով հաջորդ նիստը կրկին դռնփակ կընթնա
ՀՀ վարչապետն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակիՀՀ վարչապետն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակի
Բագրատ Միկոյան. Բագրատ Միկոյան. "Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ՀՀ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածության գնալ"
Հերթական լեզվակռիվն է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստումՀերթական լեզվակռիվն է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստում
ԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումներիԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումների
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներինՌուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
ՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստինՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստին
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարըԱվելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»
Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածքԼոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք
«Ապրելու երկիր» և «Հայաքվե»-ն Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում«Ապրելու երկիր» և «Հայաքվե»-ն Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում
Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտերԿոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
Նիկոլ Փաշինյանը հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվՆիկոլ Փաշինյանը հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվ
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստըՀայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստը
Բերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետի եղբայրըԲերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետի եղբայրը
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակըՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը
Նախկին պատգամավոր․ ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան կշարունակվիՆախկին պատգամավոր․ ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան կշարունակվի
Երևանի հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգել էԵրևանի հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգել է
Դիվանագետ. Իրանը կհայտնի իր դիրքորոշումը, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվի սպառնալիքի տակԴիվանագետ. Իրանը կհայտնի իր դիրքորոշումը, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվի սպառնալիքի տակ
Բունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջԲունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ
«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներինՀամաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին
Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանինՀայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանին
Մոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըՄոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու ԼումիսԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու Լումիս
Քաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունըՔաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունը
Հայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջևՀայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջև
ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներինԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին
Գասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցությանԳասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության
Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը
Save Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցելSave Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
Երևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է  վարչական իրավախախտման 25 դեպԵրևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 25 դեպ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ