Արմինֆո. ԵԱՀԿ հեղինակությունը գլոբալ քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ "մնում է սպառնալիքի տակ"։ Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը։
"Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև վերջին տարիներին մի շարք մասնակից պետություններում ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների բազմաթիվ խախտումները էապես վատթարացրել են այդ կազմակերպության անդամների միջև հարաբերությունները ։ Մենք, որպես կոլեեկտիվ, չկարողացանք ճիշտ իրագործել մեր ընդհանուր որոշումները։ Արդյունքում՝ պետությունների միջև անվստահությունն աճում է, և վստահությունը մեր ինստիտուտների նկատմամբ նվազում է", - ասել է Բորգը ՝ ելույթ ունենալով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում։
Նրա խոսքով ՝ կազմակերպության ուշադրությունը Ուկրաինայից բացի կենտրոնացած է ձգձգվող հակամարտությունների վրա՝ ներառյալ իրավիճակը Մերձդնեստրում եւ Հարավային Կովկասում:
"Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո եւ Մոլդովա, ինչպես նաեւ առաջիկա առաքելությունները Հարավային Կովկաս գործընկերների հետ երկխոսությանն ուղղված համաձայնեցված ջանքերի մի մասն են՝ վստահության վերականգնման եւ ԵԱՀԿ դերի ամրապնդման նպատակով", - ասել է նա, հաղորդում է TURAN-ը:
Հավելենք, որ Վաշինգտոնում Բորգի ելույթի մասին ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրությունում Հարավային Կովկասը չի հիշատակվում։