


Գորիսում Մուշեղ և Հարություն Զաքարյանների ծեծի գործով ձերբակալվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վարորդի որդի Դերենիկ Ղևոնդյանը և մարզպետի ազգական Յուրա Խաչատրյանը:
«Ժողովուրդ» թերթի աղբյուրների համաձայն, Սուրեն Խաչատրյանի ավագ որդի Տիգրան Խաչատրյանից զատ գործով անցնում է նաև կրտսեր որդի Տրդատը, ինչպես նաև մարզպետի եղբայրը: Նրանց դեմ ցուցմունք են տվել տուժած Զաքարյանները:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին, երբ մի խումբ անհայտ անձինք դաժան ծեծի էին ենթարկել Զաքարյան եղբայրներին, ինչի հետևանքով Հարությունը կորցրել է տեսողությունը:
Հիշեցնենք, որ սա առաջին արյունալի միջադեպը չէ, որն առնչվում է Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականներին: Սյունիքի մարզպետի որդին` Տիգրանը, անցնում էր նաև Գորիսում ձեռներեց Ավետիք Բուդաղյանի սպանության գործով: Հետագայում Տ.Խաչատրյանի նկտամամբ գործը կարճվեց: Սյունիքում շրջանառվող լուրերի համաձայն, Խաչատրյանները մեղսակից են բազմաթիվ այլ հանցագործությունների. ծեծ, առևանգումներ, սպանություններ և բռնաբարություններ:


