Արմինֆո.Սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել են Դադիվանքի վանական համալիրի տարածքը՝ դրանով իսկ մեկնարկ տալով այդ գործընթացին: Ադրբեջանի կամ Ռուսաստանի կողմից այդ հարցի վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չին եղել։
Նշենք, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում, որը կասեցրել էր Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական տանդեմի նախաձեռնած պատերազմը։ Անցյալ տարվա սեպտեմբերյան Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, ողջ միջազգային հանրության անգործության և արցախցիների զանգվածային արտագաղթի ֆոնին, խաղաղապահների անհրաժեշտությունը, ընդհանուր առմամբ, վերացել է: