Արմինֆո. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը հետ է կանչվել Փարիզ՝ խորհրդատվության համար:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ Ֆրանսիան որոշում է կայացրել խորհրդատվության համար հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին ՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնաս հասցնող միակողմանի գործողությունների շարունակման հետ:
"Հանրապետության նախագահն այսօր այդ առիթով ընդունել է մեր դեսպանին։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկացել է ադրբեջանական կողմից պարզաբանումներ ստանալ նրանց մտադրությունների վերաբերյալ:
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը ՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը: Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին", - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում։