Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում։ Այդ մասին ասվում է ՀՀ ՔԿ տարածած հաղորդագրությունում։
<Պետության, սահմանադրական կարգի հիմքերի եւ հանրային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ՔԿ քննիչները ԱԱԾ աշխատակիցների աջակցությամբ իրականացնում են անհետաձգելի քննչական և ընթացակարգային այլ գործողություններ, այդ թվում ՝ խուզարկություններ Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն>, - ասվում է հաղորդագրությունում:
Ըստ ԶԼՄ-ների՝ խուզարկություններ են իրականացվում "Ուիգմոր" ԲԿ-ում։