Արմինֆո.2014 թվականին եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրականացրած "Իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպությունը միայնակ չէր, նրա թիկունքում կանգնած էր Թուրքիան: Այդ մասին ապրիլի 16-ին ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը,մեկնաբանելով "Տոների եւ հիշատակի օրերի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, ամեն տարի օգոստոսի 3-ին Հայաստանում կնշվի իրաքյան Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Պատգամավորի խոսքով ՝ ԻՊ մի շարք հենակետեր գտնվում են Թուրքիայի տարածքում։ Դրա ստեղծման գործում ոչ վերջին դեր է խաղացել նաև Արևմուտքը՝ "ԻՊ" զինված խմբավորումներին Սիրիայի օրինական կառավարության դեմ ուղղորդելու նպատակով։ Պատգամավորը նշել է, որ 2006թ. նոյեմբերին, մասնակցելով միջազգային խոշոր համաժողովի, նայելով Թուրքիայի նախագահի աչքերին, կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: "Ով կմտածեր, որ այսքան տարի անց, ներկայիս իշխանությունների "շնորհիվ", մենք կասկածի տակ կդնենք Հայոց ցեղասպանության փաստը", - ասել Է խորհրդարանականը:
Նշենք, որ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագծի համաձայն, այսուհետեւ ամեն տարի օգոստոսի 3-ին երկրում կնշվի Եզդիների ցեղասպանություն զոհերի հիշատակի օրը: Պատգամավորն ընդգծել է, որ մի քանի տասնյակ երկրներ ճանաչել են այդ փաստը, բայց Հայաստանում առաջին անգամ այն կկարգավորվի
օրենսդրական մակարդակով: Դրանով իսկ, բանախոսի հաամոզմամբ, Հայաստանը կմիանա պետություններին, որպեսզի միջազգային մակարդակով բացառվի նման հանցագործությունների կատարումն ապագայում:
Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում եզդի բնակչության ցեղասպանությունն իրականացվել է "Իսլամական պետություն" խմբավորման կողմից՝ 2014 թվականին: Այն դրսևորվել է եզդիների արտաքսմամբ, նրանց զանգվածային սպանություններով և եզդի կանանց առևանգմամբ։ Մոտ 50 հազար եզդի փախստական է դարձել, ևս մի քանի հազարը զոհվել է ։ Ավելի վաղ՝ 2018 թվականին, Հայաստանի խորհրդարանը ճանաչել էր Իրաքում եզդիների ցեղասպանությունը, իսկ 2015 թվականին ՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության 100 - րդ տարելիցին, ընդունել էր հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև ։