Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նեղ կազմով բանակցությունների ընթացքում քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս այս պաշտոնական այցին և այն գնահատում է որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր փուլ: Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ մեր երկրներն ունեն փոխգործակցության լայն շրջանակի շուրջ համագործակցության ընդլայնման զգալի ներուժ: Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, նշել է փոխադարձ կապերի դինամիկ զարգացումը և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքեր գործադրել հայ-ղազախական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Բանակցությունների ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են առևտրատնտեսական, տարանցիկ-տրանսպորտային, ներդրումային և մշակութային-հումանիտար համագործակցության հարցեր: Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին: Նեղ ձևաչափով բանակցությունների ավարտին ղեկավարներն ընդգծել են Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ կապերի հետագա ամրապնդման հաստատակամ հանձնառությունը", - հաղորդել են մամուլի ծառայությունում: