Արմինֆո. Ապրիլի 12-ի երեկոյան Ֆրեզնոյի հայկական"Արարատ" գերեզմանատան գեղեցիկ գլխավոր մուտքի երկայնքով ութ ծառ է այրվել:
Ինչպես հաղորդում է «Զարթոնքը», այս տարվա հունվարից սկսած սա արդեն 6-րդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին: Ընդհանուր առմամբ, միջադեպերի արդյունքում այրվել է 19 նոճի։ Նշվում է նաև, որ այդ մասին օպերատիվորեն տեղեկացրել են ոստիկաններին ու հրշեջներին, սակայն մինչ օրս ոչ ոք չի ձերբակալվել այդ միջադեպի հետ կապված:
Գերեզմանատան աշխատակազմում անհանգստացած են այդ հարձակումների առմչությամբ, քանզի կարծում են, որ բոլոր միջադեպերը նպատակաուղղված հանցագործություններ են՝ ատելության հողի վրա:
Հիշեցվում է, որ այդ գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ նշանավոր հայ գործիչներ, այդ թվում ՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլոք: Աշխատակազմում չեն բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին: Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը կարժենա մոտ 25 հազար դոլար։ Աշխատակազմը վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։