Արմինֆո.Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
"Մենք կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից", - ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան (X) էջում հրապարակված հայտարարության մեջ:
Նշենք, որ կիրակի՝ լույս ապրիլի 14-ի գիշերը Իրանն առաջին անգամ իր տարածքից ուղղակիորեն հարձակվել Է Իսրայելի վրա ՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգնությամբ: Իսրայելական բանակի տվյալներով ՝ Իրանի տարածքից գիշերային հարձակման ընթացքում եղել ավելի քան 300 արձակում՝ 170 անօդաչու թռչող սարք, ավելի քան 120 բալիստիկ հրթիռ, և ավելի քան 30 թևավոր հրթիռ: ՑԱԽԱԼ - ի խոսնակ Դանիել Հագարիի ասելով՝ Իսրայելին և նրա դաշնակիցներին հաջողվել է չեզոքացնել դրանց 99% - ը, ընդ որում, ճնշող մեծամասնությունը՝ երկրի սահմաններից դուրս: Միայն մի քանի բալիստիկ հրթիռ է հասել Իսրայելի տարածք ՝ ընկնելով հարավում գտնվող ավիաբազայում, որտեղ ենթակառուցվածքներին "աննշան վնաս է հասցվել", հայտարարել են ՑԱԽԱԼ-ում:
Ավելի քան հինգ ժամ տևած գիշերային հարձակումից հետո Իրանի իշխանությունները հայտարարել են "Կատարված խոստում" գործողության ավարտի և դրված բոլոր նպատակներին հասնելու մասին: Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի խոսքով ՝ իրանական հրթիռների թիրախը եղել են ոչ թե քաղաքացիական օբյեկտները, այլ հետախուզական կենտրոնը, որը տեղեկատվություն է տրամադրել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին հարվածելու համար, եւ Իսրայելի ՌՕՈՒ Նեւատիմ ռազմաբազան, որտեղից օդ են բարձրացել F35 կործանիչները, որոնք հարձակվել են Սիրիայում դիվանագիտական գերատեսչության վրա: Ապրիլի սկզբին հենց այս հարվածը, որի հետևանքով զոհվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) յոթ անդամներ, այդ թվում ՝ "Ալ Քուդս" հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, առիթ հանդիսացավ Իրանի ներկայիս լայնածավալ հարձակման համար: Թեհրանը կատարվածի համար մեղադրել Է Իսրայելին և հայտարարել հատուցման աննախադեպ ակցիայի մասին: