Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում:
«Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից։ Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերի», - ասել է Տոկաեւրը:
Ղազախստանի նախագահը հավելել է, որ իր երկիրը մշտապես պահպանում է իր սկզբունքային հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Նա ընդգծել է, որ այս համատեքստում ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում և խաղաղության ու կայունության պահպանման գործում Ղազախստանի համար մնում է այլընտրանք չունեցող։
«Ես խորապես համոզված եմ, որ ցանկացած հակասություն, այդ թվում ՝ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող, անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի և սկզբունքների համաձայն։ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված արժեհամակարգը պետք է մնա ուղենիշ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար»- ընդգծել է Ղազախստանի նախագահը: