Արմինֆո. Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ": Ինչպես նշել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, վթարի հետեւանքով տուժածներ չկան, երկու զինվորական թեթեւ վնասվածքներ են ստացել: "Ոչ մի լուրջ բան", - նշել է նա։
Նշենք, որ սա զինվորական մեքենաների մասնակցությամբ երկրորդ վթարն է՝ մեկ օրում։ Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր (նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է)։